Ադրբեջանական զինված ուժերում կորուստ կա, վերագրում են դժբախտ պատահարին. «Ռազմինֆո»
Հուլիսի 29-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող է մահացել։ 2019-ին զորակոչված ժամկետային Նաթիգ Էլչին օղլուն Գուրբանլըն, ըստ պաշտոնական աղբյուրների, մահացել է դժբախտ պատահարից։ Այս մասին հայտնում է «Ռազմինֆո» մասնագիտացած կայքը։
Ներկայում, ըստ պաշտոնական աղբյուրների, զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննություն է իրականացվում սահմանապահ ծառայության և զինվորական դատախազության մասնակցությամբ։
«Ռազմինֆոյի» հաշվարկով՝ սա ադրբեջանական զինված ուժերում գրանցված 43-րդ մահվան դեպքն է այս տարվա ընթացքում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հիմնականում հսկում է Վրաստանի և Իրանի հետ սահմանները, սակայն դրա մարտական ստորաբաժանումները ներգրավված են նաև հայկական սահմանների դիմաց մարտական հերթապահության։
Նմանատիպ հոդվածներ
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
«Վեոլիա Ջուր»-ը զգուշացնում է՝ 12 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....