Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ուշացած են. թուրքագետ
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ուշացած զորավարժություններ են, քանի որ , որպես կանոն դրանք տեղի են ունենում մայսի ամսին, կամ, ծայրահեղ դեպքում հունիսին։
Շատ հետ չեմ գնացել, ուզում եմ ներկայացնել 2015թ․-ից սկսաց բոլոր տարեկան զորավարժություններից կադրեր։ Ասեմ, որ զորավարժություններ տեղի չեն ունեցել միայն 2016թ․-ին , իսկ թե ինչու, դա արդեն այլ թեմա է։
Այսպիսով 2015-ի մայիս, լայնածավալ զորավարժություններ, որին ընդգրկված էին օդային ուժերը, հրթիռա-հրետանին զորքրը, ՀՕՊ-ը և այլ ստորաբաժանումներ (նկ․ 1-ին և 2-րդ):
2017թ․ հունիս, այս զորավարժությունների նորությունները հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներն էին (նկ․ 3-րդ և 4-րդ)։
2018թ․ մայիս, նույն կազմով և նույն ձևաչափով զորավարժություն, որոնք եղել են նախկինում։ 2018-ին Թուրքիան զինտեխնիկայի մի մասն այդպես էլ հետ չտարավ (նկ․5-րդ )։
2019թ․ մայիս, կրկին նույն ձևաչափով զորավարժություններ, սակայն թուրքական կողմից մասնակցում էին նաև հատուկ նշանակության ջոկատներ (նկ․ 6-րդ և 7-րդ)։
2020թ․ հուլիս, այս դեպքում թերևս միակ նորությունն այն է, որ ցամաքային ուժերը տեղաշարժվել են նաև ռազմական ինքնաթիռով, ինչպես նաև զորավարժությունների աշխարահագրությունն ընդլայնվել է, ընդհուպ ընդգրկելով Եվլախը։
Առայժմ այսքանը։ Ուսումնասիրությունս Ադրբեջանի զորավարժությունների մասով բավականին ընդգրկուն է, և մեկ գրառում այն հնարավոր չէ ներկայացնել, բայց հավաստիացնում եմ, որ այս զորավարժությունների հապճեպ կազմակերպումը պարզապես Տավուշյան մարտերի ժամանակ հոխորտանքի իրական լինելու տպավորություն թողնելն է»։
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...