Լուկաշենկոն հայտարարել է, որ «ոտքի վրա» կորոնավիրուս է տարել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առանց սիմպտոմների, «ոտքի վրա» կորոնավիրուս է տարել։ Նա այս մասին ասել է այսօր՝ ազգային անվտանգության համակարգի գերատեսչությունների ղեկավարության և անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, գրում է «Բելտա»-ն։
«Ես ներողություն եմ խնդրում ձայնիս համար: Վերջին ժամանակներս շատ բան ունեմ ասելու: Բայց ամենից զարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու, ում հաջողվել է ոտքի վրա հաղթահարել կորոնավիրուսը», – ասել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ երեկ նման եզրակացության են եկել բժիշկները՝ ասիմպտոմ կորոնավիրուս։
«Մեր բնակչության 97% -ը այս վարակը կրում է առանց սիմպտոմների: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ևս հաջողվեց սիմպտոմներ չունենալ»,- նշել է Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
Մեկ օրով կդադարեցվի նշված հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....