Վրաստանի տարածքով Հայաստան ռազմական մատակարարումների մասին լուրերն ապատեղեկատվություն են. Չիկովանի
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը: Թբիլիսիի դիրքորոշումն անշրջելի է. Կովկասում խաղաղությանն այլընտրանք չկա: Այս մասին հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին: Նա այսպես է մեկնաբանել տարածված լուրերը, թե Ռուսաստանը պատրաստվում է Վրաստանի տարածքով 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան:
Չիկովանիի խոսքով ՝ սա ևս մեկ կեղծ տեղեկություն է տեղի կուսակցական ԶԼՄ-ների կողմից, որն օգտագործվում է հատուկ քարոզչական նպատակներով:
«Ցավոք, առաջին անգամ չէ, երբ կոնկրետ լրատվամիջոցներ փորձում են խեղաթյուրել տեղեկատվությունը`ներկայացնելով այն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու», – ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...