Բուլղարիայում շարունակվում են բողոքի ակցիաները. ընդդիմությունը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը
Բուլղարիայում արդեն 17-րդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները.ընդդիմության հազարավոր աջակիցներ կրկին հավաքվել են մայրաքաղաք Սոֆիայում՝ պահանջելով վարչապետ Բոյկո Բորիսովի և կառավարության ամբողջական կազմի հրաժարականը:
Կառավարությանը կոռուպցիայի համար մեղադրող ցուցարարները չեն հանդարտվում նույնիսկ նրանից հետո, երբ վարչապետը մի շարք վերանշանակումներ է արել կառավարությունում:
Նրանք կառավարության շենքի ուղղությամբ լոլիկներ ու զուգարանի թղթեր են նետել: Բողոքի նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև մյուս քաղաքներում:
Նախօրեին Բուլղարիայի խորհրդարանը, որը մերժել է ընդդիմության ՝ կառավարությանն անվստահության քվե հայտնելու հինգ փորձերը, վավերացրել է վարչապետի՝ կառավարությունում վերանշանակումներ անելու ծրագիրը:
Բողոքի ակցիաները երկրում սկսվել են նրանից հետո, երբ ուժայինները խուզարկություն են անցկացրել ընդդիմությանն աջակցող և կառավարությանը քննադատած երկրի նախագահ Ռումեն Ռադևի գրասենյակում:
Ցուցարարները նախարարների կաբինետի հրաժարականից բացի պահանջում են նաև նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...