Ադրբեջանի իշխանությունն ուզում է շեղել հասարակության ուշադրությունը.Արգենտինայում ՀՀ դեսպան
Ատոմային էներգետիկայի ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն աննախադեպ է անպատասխանատվության աստիճանով։ Նման հայտարարություն է արել Արգենտինայում Հայաստանի դեսպանը։
«Ադրբեջանի իշխանությունն ուզում է շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ ազգամիջյան թշնամություն բորբոքելով։ Բացի այդ, նրանք պետք է արդարացնեն Ադրբեջանի արած ծախսերը պաշտպանության ոլորտի վրա», - ասել է դեսպանը։
Ադրբեջանի ղեկավարության կողմից անընդհատ բորբոքվող հակահայկական տրամադրությունների ֆոնին Հայաստանը պետք է զգույշ և պատրաստ լինի Արցախի կամ ինչպես վերջին օրերին ակնհայտ դարձավ բուն Հայաստանի Հանրապետության դեմ վտանգավոր գործողություններից։
Մկրտումյանը նշել է, որ չի կարելի բացառել իրադարձությունների զարգացման ոչ մի տարբերակ։
«Մասնավորապես, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Բաքուն կարող է հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Դա մի անպատասխանատու հայտարարություն է, որը ատոմային էներգետիկայի պատմության մեջ նախադեպը չունի։ Նրանք հաշվի չեն առնում այդ քայլի հետևանքները, այսինքն՝ աղետն ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է նա։
Ինչ վերաբերում է Թուրքիային, դեսպանը նշել է, որ աշխարհում չկա նախադեպ, որ ցեղասպանություն գործած երկիրը բացահայտորեն սատարի ագրեսիան նույն ժողովրդի դեմ ու հայտարարի այդ մասին։
Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները միանշանակ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ են։ Նրանք ընդգծում են, որ լուծումը պետք է գտնել ուժի կիրառումից ու սպառնալիքից հրաժարվելու, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության իրավունքի սկզբունքների միասնականության մեջ։
Դեսպանն ամփոփել է, որ Ադրբեջանը դեմ է, որ մի քանի հազարամյակ իր հողի վրա ապրող ժողովուրդը կարողանա որոշել իր ճակատագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...