Սուրբ Սոֆիայի տաճարում տեղի է ունենում առաջին նամազը
Բյուզանդական հնամենի մայրաքաղաքում՝ այժյման թուրքական Ստամբուլում, մզկիթի է վերածվում քրիստոնեական հռչակավոր տաճարներից մեկը՝ Սուրբ Սոֆիան։ Այն տևական ժամանակ որպես թանգարան էր ծառայում, սակայն Էրդողանի ձեռքերը ի վերջո հասան նաև տաճարի իսլամացմանը։
Մինչև 1453 թվականը այն քրիստոնեական ուղղափառ եկեղեցու կարևորագույն տաճարներից մեկն էր։ Սակայն երբ Կոստանդնուպոլիսն ընկավ թուրքերի ձեռքը, նրանք տաճարը վերածեցին մզկիթի։ Միայն 1931 թվականին Թուրքիայի աշխարհիկ առաջնորդ Մուստաֆա Քեմալի՝ Աթաթուրքի հրահանգով Սուրբ Սոֆիան վերածվեց թանգարանի։
Այժմ Թուրքիան դեպի իսլամացում տանող Էրդողանը կրկնում է 1453-ի պատմությունը՝ ի հեճուկս միջազգային հանրության արձագանքների, որ պնդում էին՝ տաճարը թողնել որպես թանգարան։
Նմանատիպ հոդվածներ
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...