Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսվում է իրականացնել միջազգային չվերթեր. Միշուստին
Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսվում է իրականացնել միջազգային չվերթերը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Չվերթերը կիրականացվեն Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի և Դոնի Ռոստովի օդանավակայաններից:
Ռուսաստանն ավիահաղորդակցությունն առայժմ վերսկսվում է միայն երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ: Օգոստոսի 10-ին թռիչքներ կիրականացվեն դեպի Անթալիա, Բոդրում և Դալաման (Թուրքիա) ։
Այն երկրների ցանկը, որոնց հետ կվերսկսվի ավիահաղորդակցությունը, մոտ ժամանակներս կհաստատվի և կհրապարակվի ։
Կարևոր է իմանալ, որ Ռուսաստան մուտք գործելու համար անհրաժեշտ է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալ։
Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ հուլիսի 15-ից իշխանությունները կսկսեն աստիճանաբար հանել արտերկիր թռիչքների սահմանափակումները: Ավիահաղորդակցությունը կվերսկսեն այն երկրների հետ, որտեղ կորոնավիրուսով հիվանդացությունը կազմում է հարյուր հազար բնակչի հաշվով 40-ից ոչ ավելի դեպք, հիվանդացածների թվի միջին օրական աճը և այդ երկրներում COVID-19-ի տարածման ցուցանիշը չպետք է գերազանցի 1 տոկոսը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը այլ երկրների հետ:
Բացառություն են կազմել այլ քաղաքացիների` իրենց երկիր բերման, ինչպես նաև բեռնատար, փոստային, սանիտարական և հումանիտար չվերթները, տեխսպասարկման համար դատարկ ինքնաթիռների թռիչքները, երկրի տարածքում վերալիցքավորման (անձնակազմի հերթափոխի) համար նախատեսված տարանցիկ թռիչքները և ՌԴ կառավարության առանձին որոշումներով իրականացվողները:
Նմանատիպ հոդվածներ
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...