Լիահույս ենք, որ Հայաստանը և Ադրբեջանն ուժ կգտնեն թշնամանքին վերջ տալու. Կիրիլ Առաջին
Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք, Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը դիմել է Երևանին և Բաքվին՝ կոչ անելով երկխոսության գնալ և չտրվել սադրանքներին, և նշել, որ հակամարտության ցանկացած սրում ընկալում է որպես սեփական ցավ: Կիկիլ Առաջինի հայտարարությունը հրապարակված է ՌՈՒԵ կայքում:
«Ռուս ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմին էլ երկխոսության կոչ է անում: Հայաստանի և Ադրբեջանի կրոնական համայնքները նման երկխոսություն վարելու փորձ ունեն, ինչն այսօր շատ պահանջված է: Կոչ եմ անում չտրվել այն ուժերի սադրանքներին, որոնց ձեռնտու է Կովկասում լարվածության ավելացումը»,-նշվում է հայտարարությունում:
Կիրիլ Առաջինը նաև ընդգծել է, որ ուղղափառ եկեղեցին տարիներ շարունակ խաղաղասիրական գործունեություն է վարում ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում, ինչն էլ իրեն թույլ է տալիս դիմելու Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդներին:
Ըստ պատրիարքի՝ Կովկասում նոր պատերազմը կներգրավի տարատեսակ ահաբեկիչների և ծայրահեղականների, որոնք երկար ժամանակով տարածաշրջանը կզրկեն խաղաղությունից ու կայունությունից:
«Սիրելի եղբայրներ, խնդրում եմ ձեզ պահպանել այն ձեռքբերումները, որոնց մենք հասել ենք եղբայրական հանդիպումների ընթացքում»,-նշել է պատրիարքը և հավելել, որ ՌՈՒԵ-ն ջերմեռանդորեն աղոթում է հանուն հակամարտության շուտափույթ կարգավորման:
«Լիահույս ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ մեզ համար եղբայրական ժողովուրդներն իրենց մեջ ուժ և խելամտություն կգտնեն թշնամանքին վերջ տալու, անվստահության մակարդակը նվազեցնելու և առկա խնդիրների հարցում փոխընդունելի որոշումների հասնելու համար»,-նշվում է Կիրի Առաջինի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...