Փոփոխություններ Արցախում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելու մեջ. ԱՀ պարետի որոշումը
ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ստորագրել է մեկ այլ որոշում, որով փոփոխություն է կատարվել ապրիլի 13-ի N1, ինչպես նաև փոփոխություն եվ լրացում է կատարվել ապրիլի 20-ի N8 որոշումների մեջ:
Փոփոխության շահառուները մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող հարկային մարմնում հաշվառված անձինք են, որոնց ելքը հանրապետությունից թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ:
Մասնավորապես, տվյալ անձինք կամ սուբյեկտները գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն՝ ելքի բազմակի թույլտվություն ստանալու խնդրանքով: Նախարարությունը, քննարկելով դիմումները, ներկայացված տեղեկությունները հավաստի համարելու դեպքում այդ անձանց վերաբերյալ տվյալները ներկայացնում է Պարետին՝ նրանց ելքը թույլատրելու միջնորդությամբ: Միջնորդությունը բավարարելու դեպքում Պարետը ելքը թույլատրելու մասին համապատասխան ցուցում է տալիս ԱՀ ոստիկանությանը՝ այդ մասին հայտնելով միջնորդություն ներկայացրած մարմնին:
Իսկ վերադառնալուց, սահմանային անցակետում նրանցից նմուշառում է իրականացվում թեստավորման նպատակով: Դրանից հետո տվյալ անձինք ինքնամեկուսանում են ոչ թե 14, այլ 1-ից 2 օր՝ մինչև ՊՇՌ թեստի պատասխանի բացասական լինելու մասին ԱՀ առողջապահության նախարարության կողմից ծանուցվելը:
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...