Վթար Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ
Հուլիսի 21-ին` ժամը 19։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Աշոտ Ս․) և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Արմեն Շ․, ծնված 1975 թ․)։ ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ժիրվարդ Գ․, Հակոբ Ս․ և Գրիգոր) և Արմեն Շ․-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փրկարարները Ժիրվարդ Գ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են «Skoda» մակնիշի ավտոմեքենան և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...