ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեներալ Պոսչիոտան ինձ ողջունում է զինվորական պատիվ տալով. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«2019թ. հուլիսն է. Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելության ռազմաբազայում եմ։
Ինձ դիմավորում է միջազգային խաղաղապահ զորքերի իտալացի հրամանատար, գեներալ Բրունո Պոսչիոտան։
Գեներալ Պոսչիոտան ինձ ողջունում է զինվորական պատիվ տալով։
Ինչո՞ւ։ Կարծում եմ Ռազմական հանրագիտարանների, դոկտորական թեզերի, պատմաքաղաքական գիտելիքների անհրաժեշտություն չկա այս հարցի պատասխանը գտնելու համար։
Սա հատուկ իրադարձություն չէ։ Սա հյուրին, այցելուին դիմավորելու զինվորական պատշաճ ձեւ է։
Պարզապես կնոջ նկատմամբ երկու մոտեցում կա։ Կնոջը հարգել իրական կյանքում։ Սա առաջին մոտեցումն է։ Կամ կնոջը աստվածացնել կենացների ժամանակ, բայց իրական կյանքում հարգանքի փոխարեն իր «տեղը» ցույց տալ։
Սա է այն ամբողջ խառնաշփոթի էությունը, որ առաջացել է ԱԻՆ-ի փրկարարի՝ ինձ զինվորական պատիվ տալու շուրջ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК-ին: Հեռուստաալիքը տեսանյութը վերնագրել է այսպես` «Նիկոլ Փաշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում. ««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ադրբեջանական հենակետից. ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին
Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ ադրբեջանական հենակետից: Ինչպես նշում է Տեսանյութը տարածում են ադրբեջանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում». Փաշինյան
Երեկ՝ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավո...