Այս պահին ԱԺ-ի դիմաց բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են անում

Այս պահին ԱԺ-ի դիմաց բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են անում:

 

Հիշեցնենք, որ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները արդեն 2 օր է բողոքի ակցիա են իրականացնում ԳԹԿ-ի և ԱԺ-ի դիմաց:

 

«Հանձնել եմ քննություն Հայոց պամություն առարկայից, ստացել եմ 15.75, հայտումս եղած 9 հնարավոր ֆալկուլտետներից մեկից (իրավագիտություն) բացի, մնացած բոլոր տեղերում հավաքածս բալը ամենաքիչը 20 հոգու բալից (տեղ կա նույնիսկ 40-50) բարձր է, բայց ես ընդունվել եմ նշածս վերջին տեղում, այնինչ նշածս նույնիսկ 4-րդ տեղում 5 հոգի ընդունվել են 7.5 բալով:

 

Երկու օր է՝ զանգում եմ թեժ գիծ, մի շարք հարցերիս պատասխանները ստանալու համար, ավաղ չկա ոչ մի հիմնավոր պատճառ, այսօր ասացին` «գնա ԳԹԿ-ի հանձնաժողով, իրենք քո հարցին լուծում կտան», ուրեմն հանձնաժողով ասվածը մեկ մարդ է, որը լսելով հարցերը միայն ասում է «դե մենք ինչ անենք, հո մենք չենք ընդունել էտ օրենքները».

Մեզ չեն թողել այլ տարբերակ, չկա մեկ իրավասու անձ (պաշտոնյա), որը պատրաստ է լսելու իմ պես հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց: Մեզ մնում է համախմբվել, մենք ենք մեր խնդրի լուծողը: Ամեն ինչ սկսվում է կրթությունից»,- ասված է նրանց տարածած հայտարարության մեջ։