Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել են Արամուսի համայնքապետի ապօրինությունները. նա առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք…

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2007-ից 2018 թվականների ընթացքում համայնքապետարանում որպես վարորդներ և քարտուղարուհի է հրամանագրել մի շարք անձանց, ինչպես և կնքել է աշխատանքային պայմանագիր՝ աղբահանություն կատարելու համար։ Հիշյալ անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հրամաններով ու աշխատանքային պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները, սակայն նրանց անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 7 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձեր և պարգևավճարներ, որոնք յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են համայնքի ղեկավարի կողմից:

 

Բացի այդ, պարզվել է, որ Արամուս համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի արձանագրել Արամուսի վարչական տարածքում՝ 2008 թ. և 2012-ից 2016 թվականներին գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա իր մտերիմների կողմից ապօրինի կառուցապատված համապատասխանաբար՝ 2923 և 2442 քմ ընդհանուր մակերեսներով հասարակական նշանակության՝ ռեստորանային համալիրների շենք-շինությունները, չի ձեռնարկել օրենքով իրեն վերապահված համապատասխան միջոցներ՝ ապօրինի շինարարությունները ժամանակին դադարեցնելու, դրանք քանդելու, իրավախախտ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որի արդյունքում նշված գույքերը տարիներ շարունակ չեն հաշվառվել համայնքապետարանի կադաստրային հաշվեկշռում, ուստի և չեն գանձվել համապատասխան հարկերը, ինչի հետևանքով համայնքի և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել պատճառաբանելով, որ աշխատանքից ազատման դիմումը պայմանավորված է առողջական վիճակով: 

 

«Ես իմ սրտի մեջ արդեն շուրջ 12 տարի 4 հատ ստենտ եմ կրում, էլ առողջական վիճակ չկա, այլևս ի վիճակի չեմ»։

Նա նաև ավելացրել է, որ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր 2021թ-ի նոյեմբերին։

Նմանատիպ հոդվածներ

Ուկրաինացի ազգայնականները ԶՈՒ-ից զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմի համար. Լուգանսկի ոստիկանության ներկայացուցիչ

Ուկրաինայի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների, որոնք...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250