Հասարակություն

Պաշտոնաթող փոխքաղաքապետը մեկ ամսում պարգևատրվել է 4700 դոլարով․ «Հրապարակ»

Պաշտոնաթող փոխքաղաքապետը մեկ ամսում պարգևատրվել է 4700 դոլարով․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում սահմանային եւ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։ Երեւանի քաղաքապետ Հայկ…

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում սահմանային եւ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հուլիսի 13-ին քաղաքապետարանի 122 աշխատակիցների եւ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրել էր շուրջ 120 հազար դոլարի չափով, երկու օր անց՝ հուլիսի 15-ին, 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգեւատրել է 2 օր առաջ 480 հազար դրամի չափով պարգեւատրված իր տեղակալին՝ Հայկ Սարգսյանին։

Այսինքն՝ շուրջ 4 հազար 700 դոլարին համարժեք դրամ է ստացել մեկ անձ, ով հուլիսի 15-ին պաշտոնապես ազատվել է փոխքաղաքապետի պաշտոնից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250