Հայկական ԱԹՍ-ները 5-8 անգամ ավելի էժան են, սակայն որակի առումով չեն զիջում. գեներալ-մայոր Բալայան
Հաջորդ անգամ իրենց համար ավելի դժվար կլինի հարվածել ԱԹՍ-ները: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը:
«Հիմա գնում է երկկողմանի մրցակցություն: Դու մի բան ստեղծում ես, հակառակորդը փորձում է հակազդել, հետո հակառակորդն է ինչ-որ բան ստեղծում, դու ես փորձում հակազդել: Այսինքն ամեն մի գործողությունից հետո համապատասխան եզրակացությունները արվում են: Ոչ մենք, ոչ իրենք տեղում չենք դոփում»,-ասաց նա:
Գեներալը խոսեց նաեւ մեր ու իսրայելական ԱԹՍ-ների արժեքների տարբերության մասին՝ հայտարարելով, որ հայկականները 5-8 անգամ ավելի էժան են, սակայն որակի առումով չեն զիջում. «Կգա ժամանակ, մի քիչ ավելի խաղաղ ժամանակ կլինի, ցույց կտանք, հիմա չենք կարող ցույց տալ: Որովհետեւ ամեն մի ինֆորմացիան ոնց որ հակառակորդի ջրաղացին ջուր լցնես:
Բավական մեծ վնաս ենք հասցրել հակառակորդին ԱԹՍ-ներ խոցելով: Մասնագետները կնստեն կհաշվեն վնասը: Մեր խնդիրն է՝ չթողնել, որ իրենց գործողությունները կատարեն: Կարող է 100 հազար դրամ ծախսես ու նենց վնաս տաս, իսկ կարող են իրենք միլիոններ ծախսեն ու չկարողանան մեզ վնաս տալ»,-ընդգծեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...