Այս կռիվը ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան. գեներալ Բալայան
Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանը փաստում է՝ Հայաստանն ու Արցախը բոլոր ուղղություններով ապահավված են անօդաչու թռչող սարքերով։
«Բոլոր ուղղություններով մենք ապահովում ենք, ունենք համապատասխան տեխնիկա, հաշվարկներ, արդեն հինգերորդ տարին է, որ համապատասխան հաշվարկները կան. և՛ տեխնիկան է համալրվում, և՛ մասնագետները», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բալայանը։
Տավուշում ԱԹՍ-ներից մեկի խոցումը համալսարանի անցյալ տարվա շրջանավարտներից մեկի շնորհիվ էր, նշում է գեներալ Բալայանը.
««Elbit Hermes 900»-ը, որ խփեցին Իջևանում, մեր համալսարանի անցյալ տարվա շրջանավարտի հաշվարկն էր, նա է խոցել», - ասաց Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետը։
Հարցին՝ զինվորն այդ քայլի համար պարգևատրվե՞լ է, Բալայանը պատասխանեց.
«Գիտեք, միանգամից մարտի դաշտում չենք պարգևատրում, հետո կլինի վերլուծություն, ամենքն իր արժանին կստանա, բայց մենք չենք կռվում պարգևների համար, ամենամեծ պարգևն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա։ Կարճ ասեմ՝ երբ որ ես վերլուծեցի այս ամենը, այս կռիվը ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան, համապատասխան պատիժն էլ ստացան», - նշեց գեներալ-մայոր Բալայանը։
Նա ընդգծեց՝ բոլոր ստորաբաժանումները պատրաստ կանգնած են։
«Հիմա ունենք ամեն միջոցները, այսինքն՝ հանկարծակի փորձեն հարվածել, հանկարծակի փորձեն հարձակվեն, իրենց չի հաջողվելու», - ասաց համալսարանի պետը:
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հակառակորդն անօդաչուներն այդքան անարգել չկարողանա կիրառել, Բալանը պատասխանեց.
«Հաջորդ քայլն իրենց համար արդեն ավելի դժվար կլինի։ Գիտեք ինչ, ընդհանրապես, գնում է երկկողմանի մրցակցություն, դու մի բան ստեղծում ես, հակառակորդը փորձում է քեզ հակազդել, հակառակորդն է ստեղծում, դու մտածում ես իրենց հակազդել։ Այսինքն՝ ամեն մի գործողությունից հետո համապատասխան եզրակացություններն արվում են, տեղում չենք դոփում»
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...