24 ժամով կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին՝ ժամը 09.00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 21.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք համայքների գազասպառողների, ինչպես նաև «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ» և «Մարտգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին՝ ժամը 10.00-ից մինչև 18.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 92-ից մինչև 127 հասցեների գազասպառողների և հարակից օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1-ին փակուղու առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...