Քանյե Ուեսթն առաջին հանդիպումն է անցկացրել ընտրողների հետ, որին ներկայացել է զրահաբաճկոնով
Ռեփեր Քանյե Ուեսթը, ով պայքար է սկսել ԱՄՆ նախագահական աթոռի համար, առաջին հանդիպումն է անցկացրել ընտրողների հետ։ Հարավային Կարոլինայում մոտ 200 կողմնակիցների հետ հանդիպմանը նա ներկայացել է զրահաբաճկոնով։ Ծոծրակին սանրվածքով պատկերված է եղել «2020»։
Հանդիպման ժամանակ Ուեսթը եղել է առանց դիմակի։ Նա հաճախ է մեջբերումներ արել Աստվածաշնչից։ Նշել է որ ոչինչ և ոչ ոք իրենց ազատություն տալ չի կարող, պատվիրաններին հետևելուց բացի։ Հաճախ է կատակել, ծիծաղել՝ հիշելով իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և կորոնավիրուսի մասին։
Երբ խոսքը եղել է հղիության արհեստական ընդհատումների մասին, որոնց օրինականացում է առաջարկում Ուեսթը, նա հիշել է սեփական ճակատագրի մասին և ողբացել։
«Ինձ մայրս է փրկել։ Հայրս ուզում էր հղիության ընդհատում։ Քանյե Ուեսթը չէր լինի, որովհետև հայրս չափազանց զբաղված էր»,-ասել է անկախ թեկնածուն։
Մի փոքր հանդարտվելով՝ ռեփերը հայտարարել է, որ մտադիր է գաղափար առաջ քաշել, որ յուրաքանչյուր ծննդի համար հատկացվի 1 մլն դոլար ֆինանսավորում։
Նմանատիպ հոդվածներ
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...