Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանը ԵԱՏՀ նիստում տեղեկացրել է «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին

Մհեր Գրիգորյանը ԵԱՏՀ նիստում տեղեկացրել է «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք հարցե�…

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տրանզիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ էլեկտաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների մշակման ընթացքը և այլ հարցեր:

 

Հանդիպման ավարտին Հայաստանի փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի անդամներին և կոլեգիայի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է հայկական ապրանքների վաճառքի արգելման հետ կապված վերջերս մոսկովյան «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նման դեպքերն անթույլատրելի են և կոչ է արել գործընկերներին մանրամասնորեն վերլուծել իրավիճակը:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250