ՀՀ սահմանին ադրբեջանական ագրեսիան մի շարք խնդիրներ է վեր հանել. Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ անցյալ շաբաթ ՀՀ սահմանին ադրբեջանական ագրեսիան մի շարք խնդիրներ է վեր հանել։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանին ադրբեջանական ագրեսիան մի շարք խնդիրներ վեր հանեց:
Չնայած նրան, որ նույնիսկ ամենաարմատական ընդդիմադիրները համախմբվեցին պետության և բանակի շուրջ, ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ ապահովել ադրբեջանական ագրեսիայի դեմ պատշաճ միջազգային արձագանք և սա այն դեպքում, երբ թշնամու հարձակումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների դեմ էր:
Այսինքն պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ էր` միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի, ՄԱԿ-ի լիիրավ անդամ հանդիսացող պետության: Բացի Գվատեմալայի փոխխոսնակի թաքուն և ժպիտ առաջացնող հայտարարությունից որևէ լուրջ արձագանք, միջազգային որևէ հայանպաստ արձագանք իշխանությունները չկարողացան ապահովել:
Փոխարենը մեր իշխանությունը սահմանի կռվի ամենաթեժ պահին, կռիվը թողած ընդդիմադիրների դեմ ֆեյքային սուտ արշավներ էր կազմակերպում: Չեմ խոսում կռվի էպիկենտրոնում գտնվող և թուրքերին փառապանծ ջարդ տված գեներալ Խաչատուրովի նկատմամբ խանդոտ փնթնփնթոցների մասին:
Սրանք էին Տավուշի դասերը...»,-նշված է հրապարակման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...