Հակառակորդը թիրախավորել է կրթական հաստատությունները.ԿԳՄՍ նախարար
Այսօր հրավիրված ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ասաց.
«Այսօր Տավուշի մարզպետի հետ այցելել ենք մի շարք համայնքներ, մանավորապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Բերդ: Դրանց մի մասում այցելել ենք նաև ուսումնական հաստատություններ: Մեզ հետաքրքրում էր, թե ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 1-ին ինչպես են նախապատրաստվել կամ նախապատրաստվում»,-ասաց նա և հավելեց.
«Հիմա քննարկում ենք սեպտեմբերի 1-ին առկա ուսուցման մեթոդով, բայց սրան գումարվել է լարված ռազմական իրավիճակը մի շարք համայնքների շուրջ: Մեզ նաև հետաքրքրում էր, թե ապաստարանների և անվտանգության տեսակետից դպրոցներն ինչպես են պատրաստված: Ըստ էության, ապաստարաններ կան, բայց պարոն մարզպետի հետ մի շարք հանձնարարականներ ենք տվել դպրոցների ղեկավարներին և խոսել ենք նաև համայնքապետարանների հետ, որպեսզի աջակցություն ստանան էս առումով, և մինչև սեպտեմբերի 1-ը ոչ միայն այն համայնքներում, որտեղ այցելել ենք, այլև սահմանապահ մյուս համայնքներում նույնպես պատշաճ պատրաստություն լինի ապաստարանների տեսակետից, և մենք սեպտեմբերի 1-ին ապաստարանի տեսակետից ապահովված լինենք»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ հակառակորդը թիրախավորել է կրթական հաստատությունները:
«Կրթական իրավունքի տեսակետից, կյանքի իրավունքի տեսակետից սա անթույլատրելի իրավիճակ է: Կոչ ենք արել մեր գործընկերներին, որ միանան այս անթույլատրելի երևույթների դեմ պայքարին»,- ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...