Ըստ լուրերի՝ թուրքական ուժերը զինյալներ են հավաքագրում՝ Ադրբեջան ուղարկելու համար

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Մի քանի տեղ մամուլում հանդիպեցի, որ սիրիական աղբյուրների փոխանցմամբ, թուրքական ուժերը Աֆրինում իրենց ենթակա զինյալների համար գրանցման կենտրոններ են հիմնել՝ ենթադրաբար դրանց հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար:

Չգիտեմ, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, բայց հիշում եմ, որ տարիներ առաջ Ադրբեջանի օրենսդրությունում փոփոխություններ մտցվեցին, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանի քաղաքացի չհամարվողներին ծառայություն կրել այդ երկրի զինված ուժերում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը նման փորձ ունեցել է հատկապես 90-ականներ պատերազմի ժամանակ, նման տեղեկություններ կար նաև ապրիլյան մարտական գործողությունների օրերին, ապա Թուրքիայի՝ այս ձևով ներգրավվածությունը բացառելի չէ, ոչ էլ զարմանալի:

Մեկ է՝ իրենց չի փրկի»: