Ադրբեջանին սպառազինության վաճառքը մահացու բնույթ է կրում. ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ը ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը: Այս մասին հուլիսի 18-ի ճեպազրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Պատասխանելով հարցին, թե կանդրադառնա արդյոք հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա այն փաստը, որ Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է իսրայելական արտադրության հարվածային դրոններ, Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ հայկական կողմը ավելի լայն է դիտարկում այդ հարցը:
«Ադրբեջանին զենք վաճառելու եւ սպառազինության մրցավազքի հարցը արտաքին գործերի նախարարությունը բարձրացնում է երկկողմ հանդիպումների ժամանակ եւ միջազգային հարթակներում: Կարծում ենք, որ զենքի վաճառքը Ադրբեջանին մահացու բնույթ է կրում: Ադրբեջանն առանց հապաղելու զենք կկիրառի խաղաղ բնակչության դեմ: Հուլիսի 12-ին հաջորդած իրադարձությունները փաստերով հաստատում են մեր խոսքերը: Մենք հետեւողական կլինենք այս հարցում»,- նշեց Աննա Նաղդալյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 137 կրակոց. ՊՆ խոսնակը մանրամասներ է ներկայացնում
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...