ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա բոլոր արտահանողներս լուրջ խնդրի առաջ ենք կանգնած․ Մոսկվայի շուկայից տարհանված բեռնատարների խնդրին արձագանքել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը
Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայի «Фуд Сити» շուկայի ղեկավարությունը հայկական բեռնատարները հանել են շուկայի տարածքից։ Հիշեցնենք, որ այս մասին ահազանգել էր նաև Ֆեյսբուքյան օգտատեր Արո Բարսեղյանը իր էջում։
․
«‼️Շտապ տարածեք
Մոսկվայի «Фуд Сити» շուկայի դատարկ այս հատվածում մինչև երեկ հայկական ծիրանով բեռնված բեռնատարներն էին կանգնած։ Գիշերը շուկայի ղեկավարությունը հայկական բեռնատարերը հանեցին այդ տարածքից, փաստացի չթողնելով վաճառել ծիրանը։ Իրենց պատճառաբանմամբ այն արվում էր անվտանգության նկատառումներից ելնելով։ Երկու օր է, ինչ ադրբեջանցիները չէին գնում հայկական ծիրանը, բայց իրացման խնդիր չկար, ուրիշ գնորդներ կային։
Հիմա բոլոր արտահանողներս լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, իրացման խնդիր ունենք։
Աջակցության ենք սպասում: Խոսեք շուկայի ղեկավարության հետ գոնե թողնեն իրացնենք ապրանքը:
Խնդրում եմ տարածել,պետական մակարդակով լուծում պահանջող խնդիր է»,-գրել է օգտատերը:
Կից ներկայացնում ենք տեսանյութ, որում նկարագրվում է, որ քաղաքացիներին են մոտեցել Ռուսաստանում հայաստանի դեսպանության աշխատակիցները։
Թարմացվող տեղեկատվություն․
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ամերիկահայերը բողոքի ցույց են անում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ադրբեջանցիները ևս հավաքվել են
Ամերիկահայերը բողոքի ցույց են անում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ադրբեջանցիները ևս հավաքվելեն։ «Ամերիկայի ձայն»-ը տեսանյութ...
Ուկրաինացի ազգայնականները ԶՈՒ-ից զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմի համար. Լուգանսկի ոստիկանության ներկայացուցիչ
Ուկրաինայի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների, որոնք...
Exclusive. Տեսանյութ. Կադրեր, թե ինչպես է Օնիկ Կարապետյանը անվնաս դուրս գալիս Սուքիասյանին պատկանող գրասենյակից
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին , որ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռ...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...