Լավրովը Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, այսօր հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, գրում է ria.ru-ն։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Սերգեյ Լավրովը պատասխանատու պետական պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Ջեյհուն Բայրամովին։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերը հաստատել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման փոխադարձ տրամադրվածությունը։
Նշվում է, որ նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ փոխգործակցությունը մի շարք հարցերի շուրջ, համագործակցել կորոնավիրուսային վարակի և դրա հետևանքների հակազդման խնդիրների շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...