Իշխանությունը վերցրել է հորից ու հիմա փոխնախագահ է դարձրել իր կնոջը. Սերժ Թանկյանը` Ալիևի մասին
Աշխարհահռչակ երաժիշտ հայազգի Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանին եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւին: Նա տեղադրել է Ալիեւի նկարն ու գրել.
«Սա Իլհամ Ալիեւն է. նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը վերցրել է իր հորից ու հիմա փոխնախագահ է դարձրել իր կնոջը: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից:
Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն եւ խոսքի ազատություն սեփական ճակատագիրը որոշելու համար: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին, որպեսզի ունենան խելամիտ ղեկավարություն եւ հույս ունեմ, նաեւ խաղաղություն»:

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...