Աշխատանքից ազատված փոխքաղաքապետը խրախուսվել էր 1 մլն 800 հազար դրամով
Քաղաքապետարանում հեռացող պաշտոնյաներին խրախուսելու հարցում, պարզվում է, բավականին առատաձեռն են։ Ինչպես արդեն հայտնել էինք, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ավարտել է պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում, այս մասին հայտնում է panorama.am-ը:
Հենց հուլիսի 15-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրություն է ստորագրել Հայկ Սարգսյանին 1 մլն 800 հազար դրամով խրախուսելու համար։
Հիշեցնենք, որ բացի պարգևավճարները Հայկ Սարգսյանը մի քանի ամիս առաջ՝ ապրիլին խրախուսվել էր 1 մլն 800 հազար դրամով։
Ապրիլի 20-ին կայացրած 431-Ա կարգադրությամբ քաղաքապետը իր տեղակալ Հայկ Սարգսյանին ու իր խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել է՝ նրանցից յուրաքանչյուրին տրամադրելով 1 մլն 800 հազարական դրամ։ Այս երկուսին խրախուսելը համայքնի բյուջեի վրա նստել է 3 մլն 600 հազար դրամ։
Մարությանի խորհրդական Կարեն Համբարձումյանը մինչ այդ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
.jpg)
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...