«Ես կամ». զորացրված Նարեկը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը. NEWS. am
Հուլիսի 13-ին Տավուշի զորամասերից մեկից զորացրված 20-ամյա Նարեկ Պետրոսյանին ապշեցրել է ադրբեջանական մամուլում իր մահվան մասին լուրը: NEWS.am-ի հետ զրույցում Նարեկը պատմեց, թե ծանոթներից է լսել, որ իր մահվան մասին ադրբեջանական մամուլում լուրեր են հայտնվել:
«Ես շատ զարմացա, երբ ընկերներիցս մեկն ասաց, որ ադրբեջանցիները լուր են հայտնել, թե իբր ես մահացել եմ: Չգիտեմ` որտեղից են վերցրել իմ Ֆեյսբուքի, Ինստագրամի ու ID քարտի համարը ու նման լուր հրապարակել: Այս քայլով իրենք ցանկանում են իրենց ժողովրդին հույս տալ, որ մեր զորքերում էլ մահեր կան, երեւի ուզում են մեղմեն իրենց զոհերի քանակի թողած ազդեցությունը, որոնց թվում, բարձրաստիճան զինվորականներ էլ կան»,- ասաց նա:
Նարեկն ափսոսում է, որ զորացրվեց եւ չհասցրեց մասնակցել ռազմական գործողություններին, եւ հավելում` մեր զինվորների մարտական ոգին ու պատրաստվածությունը շատ բարձր են եւ ինքը վստահ է՝ մեր զինված ուժերը արժանի հակահարված են հասցնելու հակառակորդին:
Նարեկի մասին լուրը տարածել է haqqin.az կայքը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...