«Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա». Կարո Փայլան
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Փայլանի` սոցցանցում արած գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձևով, արդարությամբ։ Ցեղային ու կրոնական կողմնակալությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի սադրանքների հետևանքով հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող բախումներին անդրադարձած Էրդողանը հայտնել էր, որ շարունակելու են իրենց բոլոր հնարավորություններով «բարեկամ և եղբայր Ադրբեջանի կողքին լինել»։ Էրդողանը, անտեսելով Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը, բախումների հրահրման մեջ մեղադրել էր հայկական կողմին, ապա ավելացրել․ «Անկասկած այս հարձակումը մի իրադարձություն է, որը Հայաստանի տրամաչափից դուրս է»։
Թուրքիայի կառավարության անդամներն ավելի առաջ էին անցել իրենց հայտարարություններում՝ բացահայտ սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...