Ժողովուրդն արդեն գոհ է. Եղեգնուտում բողոքի ակցիաները դադարեցին
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչների բողոքի ակցիան արդեն դադարել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Եղեգնուտ համայնքի բնակիչ Հովհաննես Ներսիսյանը:
Բողոքի ակցիան դադարել է այն բանից հետո, երբ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանի մեկ շաբաթ առաջ Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումը վարույթ է ընդունվել:
«Ռազմիկ Մկրտչյանը դիմել է դատարան՝ առոչինչ ճանաչել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի այն որոշումը, ըստ որի պետք է նախկին գյուղապետը նորից վերընտրվեր իր նախկին պաշտոնին։ Դատական նիստի օրն արդեն նշանակվել է. նիստը կկայանա օգոստոսի 31-ին: Դա ժողովրդին գոհացրեց, շնորհավորեցինք միմյանց եւ ակցիան դադարեցրինք»,- ասել է բնակիչը:
Համբարձում Մաթեւոսյանը NEWS.am-ի զրույցում ասել է, որ այս պահին համայնքում իրավիճակը խաղաղ է:
«Եղեգնուտում կան բազմաթիվ ծրագրեր եւ դրան պետք է իրականացվեն, իսկ այս ամբողջ պրոցեսը խանգարում է դրանց իրականացմանը: Այս պահին բավական լարված իրավիճակ է թե´ սահմանում, թե´ համաճարակով պայմանավորված, ինչը շատ վտանգավոր է: Իմ հորդորը հետեւյալն է՝ կայացնենք դատարանի վճիռը, իրականացնենք ծրագրված աշխատանքները, համայնքն ունենա ճանապարհ, ոռոգման եւ խմելու ջուր, լուսավորություն եւ մեկ տարի անց լինեն հերթական կամ արտահերթ ընտրություններ եւ համայնքի նախընտրած թեկնածուն ընտրվի համայնքապետ, սա է միակ լուծումը»,- լրատվականին ասել է մարզպետը:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...