Ալիևը դժգոհել է Մամեդյարովի վարքից՝ նրան համարելով անպատասխանատու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին իրավիճակի սրման ժամանակ երկրի ամբողջ ղեկավարությունը աշխատանքային տեղերում էր, բացի արտգործնախարարից։ Ես չկարողացա նրան գտնել»,- ասել է Ալիևը այսօր կառավարության նիստին։
Նա դժգոհել է Մամեդյարովի վարքից՝ նրան համաերով անպատասխանատու։
Ալիևը նախարարների հետ տեսակապի ժամանակ հայտնել է իր դժգոհությունը երկրի վարչապետին՝ Ալի Ասադովին, որը այդ պահին հայտնել է, թե ինչու Մամեդյարովը հուլսի 12-ի դեպքերից հետո չի գտնվում աշխատավայրում ՝ մեկնաբանելով, որ ԱԳՆ նախարարը աշխատում էր տանից ։
«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել: Ես հարցրեցի Ալի Ասադովին, թե որտեղ է նա: Ի՞նչ է նա քեզ ասել: Ասա ինձ», - նշել է նա:
Վարչապետ Ասադովը ի պատասխան Ալիևի ասել է, որ Մամեդյարովը տնից է աշխատում: Նա նաև ասել է, որ աշխատել է տնից, որ երեկոյան 3-ին լսել է Հայաստանի հետ սահմանին իրադարձությունների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...