«Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են. Նաիրա Զոհրաբյանին անվստահություն կհայտնե՞ն․ «Հրապարակ»
«Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն ԱԺ կանոնակարգում փոփոխություններ են նախաձեռնում՝ ուզում են ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել, ինչպես նախկինում էր։ Նոր կանոնակարգով էթիկայի հանձնաժողովը ժամանակավոր է՝ կոնկրետ դեպքի համար ստեղծված: Մշտական հանձնաժողով ունենալու հարցն օրակարգ է բարձրացել ԲՀԿ-ի դեմ պայքարի շրջանակում, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի «համար»։ Նրանք հայհոյախառն հաղորդագրություններ էին ստացել և համարժեք պատասխանել։ Իմքայլականները հեռուն գնացող ծրագիր ունեն։ Երբ հանձնաժողովն արձանագրի, որ նրանք խախտել են էթիկան, արդեն կնախաձեռնեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնելու գործընթաց և փակ քվեարկությամբ կորոշեն հարցը։
Մակունցը ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին առաջարկել է նախագծի համահեղինակ դառնալ։ Ձեռնարկի հաջողության դեպքում հանձնաժողովի նախագահի պաշտոնը ԼՀԿ-ին են խոստացել, բայց ԼՀԿ-ն մերժել է։ Էդմոն Մարուքյանն ասաց՝ քանի դեռ չկա նախագիծ, մենք ձեռնպահ ենք մնում կարծիք հայտնելուց․ «Իրենց նախաձեռնությունն է, թող բերեն, կհասկանանք՝ ինչի մասին է, ըստ այդմ էլ կքննարկենք»։ Ապա հավելեց․ «Էթիկայի հանձնաժողով ստեղծելու փոխարեն թող խուլիգանական հարձակումներ չկազմակերպեն։ Թիկունքից խփող պատգամավորներին ոչ թե արդարացնեն, այլ պատժեն, էթիկայի հանձնաժողով ստեղծելուց առաջ նախ գործով պիտի ապացուցել այդ ամենը»։ ԲՀԿ-ն իր հերթին քննարկում է՝ եթե Զոհրաբյանին «կպնեն», հրաժարվել ԱԺ բոլոր պաշտոններից՝ հանձնաժողովի նախագահի, ԱԺ փոխխոսնակի»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...