Արծրուն Հովհաննիսյանը` կրակոցների վերաբերյալ լուրերի մասին
ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելիներս Ադրբեջանը դեռ կապիտուլյացիա չի ստորագրել, ինչքան էլ որ դաժան կորուստներ են կրում, պարտվում են միևնույնն է զենքեր ունեն և կարողանում են կրակել։ Մենք հաստատ ավելին ենք անում քան իրենք։ Խնդրում եմ իրենց կրակելու մասին լուրերը մի տարածեք»։
Հիշեցնենք` այսօր առավոտյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որում ասվում էր, որ ադրբեջանական զինուժը կրակում է Բերդ քաղաքի ուղղությամբ:
Auroranews-ի հետ զրույցում Բերդ համայնքի համայնքապետ Հարություն Մանուչարյանը նշեց, որ համայքում խուճապային տրամադրություն չկա և կոչ արեց հետևել միայն ՊՆ տարածած հայտարարություններին:
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...