«Հրապարակ». Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանը» որոշել է իր կորցրած մանդատի հարցով մինչեւ վերջ գնալ։ Երեկ կուսակցությունը ԿԸՀ որոշման վերաբերյալ հայց է ներկայացրել վարչական դատարան։
Հիշեցնենք․ նախօրեին ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ պահանջը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը, որը խմբակցությունը կորցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրենց շարքերից հեռանալուց հետո:
ԿԸՀ-ն արձանագրեց․ չկան իրավական հիմքեր, ըստ որոնց՝ հնարավոր է վերականգնել որեւէ խմբակցության մանդատ, եթե պատգամավորներից մեկը լքել է խմբակցությունը, սակայն վայր չի դրել մանդատը։ Մինչդեռ ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված՝ ԱԺ պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, եւ դա վերականգնելը ԿԸՀ-ի գործառույթն է։ ԼՀԿ-ն օրացուցային 3 օր ուներ՝ բողոքարկելու ԿԸՀ որոշումը։
Մեր տեղեկություններով, եթե վարչական դատարանն էլ չբավարարի հայցը, ԼՀԿ-ն կդիմի հաջորդ քայլին՝ կբողոքարկի նաեւ վարչականի վճիռը, կսպառի բոլոր ընթացակարգերը եւ կդիմի ՍԴ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...