Վրաստանն Ուկրաինայից բացատրություն կպահանջի. պատճառը Սաակաշվիլին է
Վրաստանի իշխանություններն ուկրաինական կողմից պարզաբանում կպահանջեն` Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության հետ կապված:
Այս մասին լրագրողներին ասել է պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին:
Հիշեցնենք` Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե չի ճանաչում վրաստանյան ներկա կառավարության լեգիտիմությունը: Նա ընդգծել է նաև, որ Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում «առաջնագծում» է լինելու:
Ըստ Սեսիաշվիլիի` Սաակաշվիլին ուկրաինական իշխանության ներկայացուցիչ է, հանրային դեմք, հետևաբար` Վրաստանի կառավարության լեգիտիմությանը վերաբերող նրա հայտարարությունը առանց արձագանք չի մնալու, իսկ պատասխանը պետք է տա Ուկրաինայի ղեկավարությունը: Ըստ վրաց պաշտոնյայի` իր քարոզչական հայտարարություններով Սաակաշվիլին միջամտում է Վրաստանի ներքին գործերին:
Հունիսին Վրաստանի ԱԳՆ-ն Վրաստանում Ուկրաինայի դեսպանից էր բացատրություն պահանջել` Սաակաշվիլիի այն հայտարարության հետ կապված, թե ինքը լինելու է ընտրությունների պայքարի առաջնագծում ու հասնելու է հաղթանակի: «Ուկրաինայի դիրքորոշումը հետևյալն է. Սաակաշվիլին Ուկրաինայում պաշտոնատար անձ չէ, գործադիր իշխանության մաս չի կազմում»,- ասել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանը: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
Հիշեցնենք` Սաակաշվիլին Վրաստանի նախագահն է եղել 2004-2013 թթ-ին: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պարտությունից ու նախագահական ժամկետը սպառվելուց հետո նա լքեց երկիրն ու մինչև 2015-ը ապրում էր արտերկրում։ Հետագայում Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտեր Պորոշենկոն նրան առաջարկեց Օդեսայի նահանգապետի աթոռն ու Ուկրաինայի քաղաքացիություն շնորհեց: Վրաստանի օրենքի համաձայն` Սաակաշվիլին ավտոմատ զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից: Նրա և իր կողմակիցների` վերջին տարիների գործողությունները մի քանի քրեական գործերի պատճառ են դարձել: Ներկայումս Սաակաշվիլին հեռակա կարգով 2 անգամ դատապարտվել է` ընդհանուր 6 տարի ժամկետով, մի քանի գործ դեռ ընթացքի մեջ է:
Ուկրաինայում Սաակաշվիլիի քաղաքական կարիերան հարթ չէր: Օդեսայի նահանգապետի պաշտոնում նա մեկ տարի էլ չմնաց. Զրկվեց ուկրաինական քաղաքացիությունից, վտարվեց ու արգելվեց նրա մուտքը Ուրաինա: Վերադառնալ կարողացավ միայն նախագահ Վլադիմիր Զելենսկիի` նրան քաղաքացիությունը վերադարձնելու և մուտքը թույլատրելու որոշումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...