Քաղաքականություն

Ինչու որոշվեց Երևանում առավելագույն արագություն սահմանել 60կմ/ժ. պատգամավոր

Ինչու որոշվեց Երևանում առավելագույն արագություն սահմանել 60կմ/ժ. պատգամավոր
Օրերս Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ երթեւեկության անվտանգության բարելավմանև ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երեւան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ…

Օրերս Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ երթեւեկության անվտանգության բարելավմանև ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երեւան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթեւեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

 

Այդ ճանապարհահատվածներն են՝ 1.Իսակովի պողոտա 2.Թբիլիսյան խճուղի 3.Մոնթե Մելքոնյան փողոց 4. Աճառյան փողոց 5. Դավիթ-Բեկի փողոց 6. Մյասնիկյան պողոտա 7. Սարալանջի պողոտա 8. Աշտարակի խճուղի:

 

ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային պատահարների վերլուծություն է արել, ինչպես միշտ է անում և պարզել է, որ Երևան քաղաքում 20 տոկոս զոհերով տրանսպորտային պատահարների կուտակման վայրեր են հանդիսանում 7 փողոցներ. «Եվ երբ վերլուծություն են արել տեսնելու համար, թե այդ 7 փողոցն ինչով է տարբերվում մյուս փողոցներից և ինչու է այդտեղ 20 տոկոս զոհերի վիճակագրություն առկա, պարզվել է, որ այդ բոլոր փողոցներում երթևեկության սահմանված առավելագույն արագությունը գերազանցում է 60կմ/ժ-ը։ Հետևաբար այդ վերլուծությունը ներկայացվել է Ոստիկանության պետին, վերջինս էլ ներկայացրել է Երևանի քաղաքապետին, որ միջոցներ ձեռնարկվի այդ ուղղությամբ։ Ասեմ, որ երթևեկության կանոններով, որ տասնյակ պետություններով ընդունել են ու միատեսակ են, սահմանված է, որ բնակավայրերոմ առավելագույն արագությունը 60կմ/ժ-ն է,բայց մեր օրենսդրությունն այնպիսին էր, որ մինչև 70 եթե լինում էր, այսինքն 10կմ/ժ ավել էր լինում, տուգանք չէր լինում։ Փաստացի ստացվում է, որ Երևանում կարելի է երթևեկել մինչև 70կմ/ժ արագությամբ։ Բացի այդ, մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք շահագրգռված են երթևեկության անվտանգությամբ, տարիներ շարունակ մեզ հորդորում են, որ այդ շեմը, որը թույլատրված է իջեցնել 60, նույնիսկ հորդորում էին 50։ Քանի որ եվրոպական մի շարք երկրներում առավելագույն արագությունը քաղաքներում սահմանված է 50կմ/ժ-ը»։

 

Խաչատրյանի խոսքով՝ այս վելուծության հիման վրա որոշվել է, որ այդ 7 փողոցների առավելագույն արագությունը սահմանվի 60կմ/ժ, այսինքն մինչև 70 կթույլատրվի և ըստ այդմ վիճակագրությունը ցույց կտա՝ սա ազդելու է զոհերի թվի նվազմանը, թե ոչ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250