Թուրքիայում ձերբակալվել է 115 մարդ. նրանք քննել են Էրդողանի ֆինանսական շարժերը
Թուրքիայում ձերբակալվել է 115 մարդ, որոնք նախկինում աշխատել են ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդում (MASAK) ու հանդգնել են ստուգել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆինանսական շարժերը։ Նրանք մեղադրվում են «ահաբեկիչների» հետ կապեր ունենալու համար, գրում է «ermenihaber.am»-ը։
Բանն այն է, որ այս մարդիկ համակարգում Էրդողանի անունն են փնտրել իրենց աշխատանքի ընթացքում։ Հետագայում նրանք անցել են այլ աշխատանքի, բայց նրանց «արարքը բացահայտվել է»։ Թուրքիայի իրավապահները հիկա պնդում են, որ այդ անձինք կապ ունեն Գյուլենական շարժման հետ, որին մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձի իրականացման մեջ։
Հետաքրքիր է, սակայն, որ այդ մարդիկ այդ համակարգում աշխատանքի են ընդունվել հենց այդ հեղափոխության փորձից հետո, երբ Էրդողանի հրահանգով «վհուկների որս» էր սկսվել ամբողջ պետական համակարգում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Հայաստանը գնել է ԱՄՆ-ում, ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ կիրառվող դեղերից․ Թորոսյան
Հայաստանի իշխանությունները գնել են այն դեղամիջոցներից, որոնք մասնավորապես Ռուսաստանում և ԱՄՆ-ում օգտագործվում են կորոնավ...