Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ ծանր, առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված. վարչապետ
Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ ծանր, առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ոչ միայն Հայաստանից ենք այսպիսի լուրեր ստանում, քանի որ բազմաթիվ երկրներում, որտեղ համարվում էր, որ համաճարակի իրավիճակը հսկողության տակ է, լուրեր կան, որ կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի ռազմավարությունը նույնն է՝ իրավիճակը կարելի է հաղթահարել քաղաքացիների վարքագծի փոփոխության ու երկխոսության արդյունքում, հակառակ դեպքում վարչական տույժերը արդյունք չեն տա:
Փաշինյանը նշեց, որ շաբաթ օրը եղել է Ավանում, դիմակներ է բաժանել. «Ես տեսնում եմ, որ քաղաքացիներն ամեն դեպքում չեն հավատում, որ իրենց անհատական վարքագիծը կարող է ազդել իրավիճակի վրա:
Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ, ում հետ շփվել եմ, չունեն մտերիմներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով:
Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր անձնապես չեն առնչվում խնդրի հետ, իրենց ծանոթները, մտերիմները չեն առնչվել, ինչն էլ ավելի բարդացնում է մեր խնդիրը: Բայց կարծում եմ, որ ճիշտ վարվելակերպն այն չէ, որ սպասենք անձնապես խնդրի հետ առնչվելուն, այլ այն է, որ ի գիտություն ընդունենք այն, ինչ կա»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...