Եվրամիության տարածքում համավարակի երկրորդ ալիքն է ահագնանում․ մարամասներ
Եվրամիության տարածքում համավարակի երկրորդ ալիքն է ահագնանում: Իսպանիայում շուրջ 3 հազար մարդ ներկայում կարանտինի մեջ է: Կատալոնիայի ագլոմերացիաներից մեկում խիստ մեկուսացման ներդրումից մեկ օր անց, նմանատիպ միջոցառումները երկուշաբթի օրվանից սկսել են կիրառվել Իսպանիայի Գալիսիա համայնքի 70 հազար բնակիչների համար: Գալիսիայում կարանտինը կշարունակվի ամենաքիչը մեկ շաբաթ:
Դրա հետ մեկտեղ պաշտոնական Մադրիդն ընդգծում է, որ, երկրում, ընդհանուր առմամբ, համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
Իսկ Հարավային Ամերկայում գրեթե նույն իրավիճակն է ինչ Եվրամիության տարածքում։ Արգենտինայում կրկին սահմանվել է խիստ կարանտինային ռեժիմ։ Auroranews-ը կապ է հաստատել Արգենտինայում բնակվող հայ ընտանիքի հետ՝ հասկանալու համար վիճակի լրջությունն և արտակարգ իրավիճակի ազդեցությունը հասարակության վրա։
Արգենտինայում բնակվող Գայանե Ազիզյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի օր է ինչ վերսկսվել է կարանտինային խիստ ռեժիմը և այս անգամ վիճակը աելի բարդ է, քանի որ երկրում բավականին ցուրտ է և մշտապես տեղում է առատ ձյուն։
«Նորից տեղի իշխանությունները հայտարարում են ահագնացող վտանգի և կորոնավիրուսի արագ տարածման մասին։ Նախորդ խիստ ռեժիմը ավելի արագ անցավ, քանի որ այդքան ցուրտ չէր, սակայն հիմա երկրում տեղում է առատ ձյուն, ինչը նաև ազդում է տրամադրության վրա»-ասաց մեր զրուցակիցը։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...
Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...