Չինաստանում հայտնաբերվել է վարակի երրորդ մակարդակ․ բուբոնային ժանտախտի դեպք է արձանագրվել
Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիայում բնկավող հովիվի մոտ բուբոնային ժանտախտ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բայան Նուր քաղաքի առողջապահության հանձնաժողովին:
«Տղամարդը նախքան հիվանդանալը եղել է բուբոնային ժանտախտի համաճարակաբանական օջախում: Այժմ հիվանդը մեկուսացված բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն»,- հայտնել են հանձնաժողովից:
Նրան բուբոնային ժանտախտի կասկածով հոսպիտալացրել էին նախօրեին: Դրանից հետո Բայան Նուր քաղաքի վարչական միավոր հանդիսացող Ուրադ Չժունցիում համաճարակաբանանական նախազգուշացման երրորդ աստիճան են հայտարարել:
Իշխանությունների խոսքով՝ քաղաքում հիվանդության տարածման վտանգ կա բնակչության շրջանում։
Բուբոնային ժանտախտը տարածվում է արջամկների ցեղին պատկանող կաթնասունների միջոցով, որոնց տեղի բնակիչները, չնայած գործող արգելքին, օգտագործում են սննդակարգում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...