Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ. Armlur
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է լրացում կատարել Վարչական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։
Այս մասին տեղեկացնում է Armlur.am-ը, նախագծերով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում և փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաները սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) եւ հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, ինչպես նաեւ սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները եւ դրա իրավական հետեւանքները: Նախատեսվում է սահմանել նաեւ վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված արտակարգ դրության հայտարարումից սկսած մտցվել են արտակարգ դրության իրավական ռեժիմից բխող մի շարք սահմանափակումներ, այդ թվում նաեւ անձանց ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումներ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առո...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...