«Արսեն ջան, տղա ջան, քեզ չե՞ն սովորեցրել, որ կնոջ հետ պետք է հարգանքով խոսել». լրագրող Հակոբ Ռուբինյան
Լրագրող Հակոբ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ Նաիրա Զոհրաբյանի երկրպագուն չեմ եղել և չեմ, ինչի մասին վկայում են այդ թեմայով իմ բազմաթիվ գրառումները:
Բայց երբ կարդացի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը Ն. Զոհրաբյանին, որոշեցի «մի երկու» բան ասել:
Նախ որպես տղամարդ. Արսեն ջան, տղա ջան, քեզ չեն սովորեցրե՞լ, որ կնոջ հետ պետք է հարգանքով խոսել:
Երկրորդ, որպես լրագրող և սցենարիստ. կոչ-դիմումիդ ձևն ու ոճը բացարձակապես ո՛չ սրամիտ է, ո՛չ սարկաստիկ, ո՛չ էլ իրոնիկ: Այն հիշեցնում է մի մորուքավոր անեկդոտ. «բա ինչի՞ գլխարկ չես դրել» տրամաբանությամբ, որից մի կիլոմետրից գալիս է ինքնահիացմունքի բուրմունք:
Երրորդ, որպես ՀՀ քաղաքացի. դու իսկապե՞ս համոզված ես, որ ՀՀ քաղաքացիների քեզ վստահված առողջությունը իդեալական վիճակում է, որ անցել ես լեզվակռվի:
Հ.Գ. «դուք»-ով չեմ դիմում, քանի որ դրա ո՛չ անհրաժեշտությունն եմ տեսնում, ո՛չ էլ իմաստը…»։
[967d18ae2d2417b1d231adf2f1c320ea.png]
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...