Անուշ Թորանյանը հաղթել է թուրք մրցակցին և ընտրվել Փարիզի փոխքաղաքապետ
Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը ներկայացնող 29-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ։
Նա Twitter–ի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար` հավելելով, որ պատասխանատու է լինելու հասարակական կյանքի և հանրային քննարկումների համար: Ի դեպ, Փարիզի փոխքաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարում «Սոցիալիստական կուսակցության» թեկնածու Անուշ Թորանյանի մրցակիցը Եվրախորհրդարանի անդամ, ազգությամբ թուրք Ագնես Էվրենն էր։
Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին։ Նա Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրենն է։
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...