Թորոսյանն այցելել է Վեդու և Արտաշատի բժկական կենտրոններ
«Այսօր Արարատի մարզ էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի հետ այցելել ենք Վեդու բժշկական կենտրոն և Արտաշատի բժշկական կենտրոն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նա հայտնել է, որ այցելության ժամանակ զրուցել են բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Բժշկական կենտրոնների տնօրենների հետ զրուցել են նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին:
Մարզպետի ներկայացրած տվյալներով՝ առողջապահության նախարարության միջոցներով Վեդու բժշկական կենտրոնում 5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը, 32 թթվածնային կետ է ավելացվել հիվանդասենյակներում, հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել է նոր՝ ավտոմատացվածով:
Տեխնիկապես հագեցվել է բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը (գերժամանակակից շարժական թվային ռենտգեն սարքավորում): Առաջիկայում նախատեսվում է նաև վերելակի տեղադրում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 13 մահ
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մ...