Հասարակություն

Օրական 2000-2500 թեստ կարտադրվի Հայաստանի պահանջարկը բավարարելու համար․ Արսեն Առաքելյան

Օրական 2000-2500 թեստ կարտադրվի Հայաստանի պահանջարկը բավարարելու համար․ Արսեն Առաքելյան
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց կենտրոնում արտադրված կորոնավիրուսային թեստերը անցել են փորձարկումներ և…

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց կենտրոնում արտադրված կորոնավիրուսային թեստերը անցել են փորձարկումներ և հաստատվել են։ 

 

Ինստիտուտն արդեն սկսում է լիարժեք արտադրությունը և օրական արտադրելու է 2000-2500 թեստ, որը բավարարելու է Հայաստանի կորոնավիրուսի թեստավորումների պահանջարկը։ Մասնագետը նաև նշեց, որ այլ կենտրոնների հետ համագործակցությամբ պատրաստում են ախտահանող և այլ նյութեր։ Ինստիտուտի տնօրենը նաև տեղեկացրեց, որ իրենք կատարում են նաև կորոնավիրուսի մոլեկուլային ուսումնասիրություններ՝ դրա դեմ դեղամիջոց գտնելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250