Նույնիսկ նախագահը չի փրկում իշխանությանը, քանի որ օրենքը պաշտոնական տեղեկագրում չկա
ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Հանրապետության նախագահը գույքահարկի բարձրացումը համարում է ժամանակավրեպ՝ նշելով, որ չունի որևէ լիազորություն օրենքը հետ ուղարկելու խորհրդարան և ստիպված այսօր ստորագրել է այն։
Նախագահը առնվազն անկեղծ չէ իր պատճառաբանության մեջ, քանի որ ընդամենը մեկ օր անց ստորագրելու դեպքում օրենքը չէր կարող ուժի մեջ մտնել 2021թ հունվարի մեկից, ինչով էլ պայմանավորված էր կառավարության կողմից հերթական անգամ արտահերթ նիստով հարկեր բարձրացնելը։
Ի դեպ, նույն գործընթացը տեղի ունեցավ անցյալ տարի, երբ հարկերի բարձրացում նախատեսող օրենքը նախագահը ստորագրեց նույնիսկ Շվեյցարիայից։
Հ.Գ. Կարծես թե նույնիսկ նախագահը չի փրկում իշխանությանը, քանի որ օրենքը դեռ պաշտոնական տեղեկագրում հրապարակված չէ, ուստի արդեն հուլիսին հրապարակվող օրենքը չի կարող ուժի մեջ մտնել 2021թ հունվարի մեկից»,-գրել է Թանդիլյանը, ապա հրապարակել նաև օրենքը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...