Մարուքյանը դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական մեկ մանդատը
Հունիսի 22-ին գրությամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Էդմոն Մարուքյանը:
«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։
ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ էր նաև Արման Բաբաջանյանը, ով 2019 թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին:





Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 523 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 26...
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 593 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թ...