Վիճակը նույն օրը վատացել է, հոսպիտալացվել է, մանրամասներ ինքնմեկուսացման պայմանը խախտած՝ տաքսու վարորդի դեպքի մասին
Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում ինքնմեկուսացման պայմանը խախտած՝ տաքսու վարորդի դեպքի վերաբերյալ։
«Հունիսի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ կորոնավիրուսով վարակված Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը, խախտելով ինքնամեկուսացման պայմանները, իր մեքենայով Աբովյանում տաքսի ծառայություններ է մատուցում։ Կոտայքի ոստիկանները, տեղեկություններն օպերատիվ իրացնելով, հայտնաբերել են 68-ամյա տղամարդուն, որի առողջական վիճակը նույն օրը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում։ Մեքենան էլ կնիքվել է և չի շահագործվում։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով, և կատարվում է նախաքննություն։ Միջոցառումներ են ձեռնարկվում նրա ծառայություններից օգտված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հարգելի՜ քաղաքացիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար՝ գիտակցմամբ, որ դա միակ ճանապարհն է ստեղծված իրավիճակից հնարավորինս անկորուստ դուրս գալու համար։ Այս համատեքստում ոստիկանության տարաբնույթ միջոցառումները շարունակվում են»,- ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեճ՝ ՍԱՏՄ-ի աշխատակցի եւ սրճարանի ներկայացուցչի միջեւ
Պարետի որոշմամբ՝ երեւանյան սրճարաններից մեկը պետք է 24 ժամով գործունեությունը կասեցնի, քանի որ գրանցամատյանը պատշաճ կերպ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Նկարում Covid19-ից մահացած տարեց քաղաքացիներ են, ովքեր չկարողացան հրաժեշտ տալ իրենց թոռնիկներին. Ա․ Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից նկար հրապարակել․«Հետևեք մասնագետների հորդորներ...