Կորոնավիրուսը չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ. թվեր
Այս տարվա մարտ-մայիս ամիսներին Հայաստանում ավելի քիչ մահեր են գրանցվել, քան 2019 թվականին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ ներկայացնելով այդ ցուցանիշները:
Նա, մասնավորապես, գրել է.
«2018, 2019 և 2020թթ մարտ-մայիս ամիսներին գրանցված մահերի ընդհանուր թվերի համեմատությունը զարմանալի պատկեր է ցույց տալիս։
2018 մարտ-մայիս – 6,403 մահ
2019 մարտ-մայիս - 6,841 մահ
2020 մարտ-մայիս - 6,546 մահ
-Կորոնավիրուսն ամենևին չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ։ Ավելին, անցյալ տարի 295 մահ ավել է գրանցվել, քան այս տարի (մարտ-մայիս ժամանակահատվածներում)։
Տեսեք Վիճակագրական կոմիտեի տրամադրած ստորեւ
տվյալները՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին ի պատասխան»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 22...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...